6459 դիտում
18:44 26-09-2023
Վահե Ղազարյանը ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին ներկայացրել է ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասսիլիս Մարագոսին։
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության կազմավորման ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների մասին՝ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որն արդեն իսկ մեկնարկել է։
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ արտակարգ և լիազոր դեսպան Վասսիլիս Մարագոսը կարևորել է իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։ Նշելով համագործակցության մի շարք ուղղություններ՝ նա առանձնացրել է միգրացիայի և քաղաքացիության, պարեկային ծառայության, քաղպաշտպանության ոլորտները։
Նախարարն անվերապահորեն հաստատել է կարևորագույն նշանակություն ունեցող բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը։
Քննարկվել են նաև նախարարության ենթակա ծառայությունների` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, քաղհասարակության հետ փոխգործակցության, պարեկային ծառայության կազմավորման, կանանց ներգրավվածության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
22:27 03-11-2022
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումները
Այս բաժնից
1096 դիտում
13:16 17-11-2024
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
1066 դիտում
12:36 17-11-2024
Ռուսաստանը թևավոր հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա
1093 դիտում
10:59 17-11-2024
Ռուսաստանը կրկին հետախուզում է հայտարարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին