58153 դիտում
11:12 27-09-2023
Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել «Վեոլիա Ջրի» փնթի գործի արդյունքում․ բախվել են Lexus-ը, Opel-ը, Chevrolet-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, փնթի աշխատանքի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 8.40-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են Opel Astra և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Lexus-ին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սերոբ Չրաղյանն ու Գոռ Հախնազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվում է։
Դեպքի վայրի հարևանությամբ ապրող բնակիչներն ասում էին, որ վթարի պատճառը «Վեոլիա Ջրի» կողմից ամիսներ առաջ ինչ-որ ջրագիծ անցկացնելուց հետո փոսը փնթի, ժողովրդի լեզվով ասած՝ «հռիկոպալի» ձևով աշխատանքի ավարտն է եղել, ու հենց «Վեոլիա Ջրի» ոչ սրտացավ աշխատանքի պատճառով առաջացած փոսի հետևանքով գրեթե ամեն օր ավտովթարներ են տեղի ունենում։
Հետաքրքիր է՝ երբ աշխատանքներն ավարտել էին, Երևանի քաղաքապետարանը չի՞ տեսել, որ «Վեոլիա Ջուրը» անորակ է գործը կատարել, իսկ գոնե հիմա այս վթարից հետո «Վեոլիա Ջրին» պարտավորեցնի, որ իր անորակ սարքած ճանապարհը կարգի բերի։
Քիչ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնեցին որ բնակիչների տեղեկությունը իրականության հետ կապ չունի, իրենք նշված փողոցում ոչ մի ջրագծի աշխատանքներ չեն կատարել, հետեվաբար այդ փնթի աշխատանքի հետ իրենք կապ չունեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+