910 դիտում
21:44 27-09-2023
Ես և իմ թիմը կարծում ենք, որ իշխшնափոխnւթյունը կարող է և պետք է լինի ընտրությունների միջոցով․ Հայկ Մարությանը՝ հանրահավաքներին ու անհնազանդության ակցիաներին չմասնակցելու մասին
Անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները բնական, նորմալ պրոցես են, քանի որ մարդիկ հոգեբանական այնպիսի վիճակում են, որ դուրս են գալիս փողոց՝ ստանալու իրենց հուզող հարցերի պատասխան՝ ինչու այսպես եղավ։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ մարդիկ նաև ունեն հանրահավաքներ անցկացնելու և անհնազանդության ակցիաներ անելու սահամանադրական իրավունք, փոխանցում է Tert.am-ը։
«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում այս պրոցեսներն անխուսափելի են», - ասաց Մարությանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ինքը ևս չի մասնակցում վերոնշյալ ակցիաներին, Մարությանը նշեց, որ իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով։
«Ես և իմ թիմը կարծում ենք, որ իշխանափոխությունը կարող է և պետք է լինի ընտրությունների միջոցով, այսինքն՝ սահմանադրական կանոններով։ Եվ սա ուղղակի խոսքեր չեն, սա մենք ապացուցել ենք։ Երևանի ընտրությունները ցույց են տալիս, որ լինում է ընտրությունների միջոցով փոփոխություն անել, փոխել իշխանությունը։
Երևանի ընտրություններին իշխանությունները հավաքել են 32 տոկոս, այսինքն՝ չեն հավաքել անհրաժեշտ ձայների մեծամանությունը, որպեսզի կազմեն քաղաքային իշխանություն։ Սա շատ պարզ ու ակնհայտ ցույց է տալիս, որ ընտրությունների միջոցով մենք կարող ենք փոխել իշխանությունը։ Մեր թիմն այս պայքարը՝ իշխանափոխության պայքարը, սկսել է երկու-երեք ամիս առաջ և մենք ասել ենք, որ սկսում ենք Երևանից և հետո պրոցեսները պետք է ընդլայնվեն», - ասաց Մարությանը։
Նա նաև հավելեց, որ ինչպես քաղաքացիները, այդպես էլ ինքն ու իր թիմը վերջին մի ամսում եղել են փողոցներում՝ փողոց առ փողոց, բակ առ բակ շրջելով Երևանի բոլոր վարչական շրջաններով և քաղաքացիներին խնդրելով ու կոչ անելով անպայման մասնակցել ընտրություններին, որովհետև դրանով հնարավոր է հասնել իշխանափոխության, մինչդեռ ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը չափազանց փոքր էր։

Նմանատիպ նյութեր
1057 դիտում
09:01 02-05-2024
Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»
14078 դիտում
16:40 03-09-2018
Հայկ Մարությանը և նրա թիմը ճիշտ կանեն՝ չխաբվեն ֆեյսբուքում իրենց պաշտպանողների եռանդին. Արմեն Բաղդասարյան. Tert.am
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան