211652_close_icon
views-count5983 դիտում article-date 00:18 28-09-2023

Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին առցանց հանդիպման առաջարկ է արել՝ խոստանալով բարեկիրթ պահվածք ցուցաբերել

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում առաջարկեց Երևանի ապագա քաղաքապետի հարցը լուծել «ժողովրդի աչքի առաջ»՝ խոստանալով, որ անբարեկիրթ պահվածքից ձեռնպահ կմնա։

«Այդ քննարկման ժամանակ իմ պես լիրիկական անձնավորության երբեք տեսած չեք լինի», - խոստացավ նա՝ վստահեցնելով, որ որևէ անպարկեշտ խոսքի իրենից չեն լսի, և հրավիրելով «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին ու «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին առցանց հանդիպման:

Դիմելով Հայկ Մարությանին՝ Ղուկասյանը նշեց, որ առաջարկում է Մարությանի ուզած օրը հանդիպել և զրուցել հրապարակայնորեն։

«Քննարկենք հրապարակայնորեն և Դուք տեղում իմ մի քանի հարցին հրապարակայնորեն պատասխան տաք», - նշեց նա՝ հավելելով, որ ինքը պետականամետ մարդ է և նախընտրում է փաստաթղթային խոսակցություն։

Նմանատիպ նյութեր