60010 դիտում
16:24 28-09-2023
Ամեն դարաշրջան ունի Նժդեհի ասած՝ հայի տականքը, բայց որ մտավորականն է տականքություն անում, խոսքերն ավելորդ են․ Ներքին գործերի նախարարությունն էլ թող հետևություններ անի
Մինչ այս օրերին համայն հայությունը փորձում է հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնել ցեղասպանության վտանգի մեջ հայտնված արցախցիներին, ցավոք, Հայաստանում կան որոշ անձինք, ովքեր նույնիսկ իրենց համարելով մտավորական՝ կարող են մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքի հոգեբանությամբ սոցիալական ցանցերում անհարկի մեկնաբանություններ թողնեն։
Այսօր Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար " target="_blank">Դավիթ Բաբայանը գրառում է կատարել և հայտնել, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու, սակայն ինքը հայտնել էր, որ ոչ թե Բաքու, այլ որոշել է այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այդ գրառումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության տնտեսական վարչության մշակույթի կենտրոնի աշխատակից, իրեն մտավորական համարող Էդուարդ Զորիկյանը մեկնաբանություն է թողնում՝ գրելով․ «Կարաբախի արդբեջանցի մարզպետի ապագա չորորդ տեղակալը»։ Ու այս «մտավորականը» անգամ 1 նախադասություն գրելիս 3 սխալ է կատարել։
Ցավալի է, որ նման մեկնաբանությունը թողնում է իրեն հայ մտավորական հռչակած անձը, ոստիկանության համակարգի աշխատակիցը, ու իզուր չէ, որ նման մարդկանց ժողովուրդը մտավորական կոչում է կոշտ «ռ» տառով, իսկ ոստիկանություններն էլ, որ վերջին ժամանակներս մեծ թվով քաղաքացիների նկատմամբ փաստաթղթեր է ձևակերպել թշնամանք հրահրելու՝ այդ թվում համացանցում մեկնաբանություններ և գրառումներ կատարելու համար, գուցե սրա նմանի վերաբերյալ էլ փաստաթղթեր ձևակերպվեն, կամ ինչպես ասում էր նախկին ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ «պետք է համազգեստից դուրս հանել», տվյալ դեպքում՝ համակարգից ու շպրտել, իսկ եթե ոչ, ուրեմն ոստիկանությունը խրախուսում է դրա նմաններին, ինչը մեզ կասկած է հարուցում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)