34826 դիտում
12:00 30-09-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ЗИЛ-ը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում. օպերատիվ են գործել Կոտայքի պարեկներն ու «Գազպրոմ Արմենիա»-ի Նաիրիի ծառայողները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 50-ամյա Արմեն Մ.-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և գլխիվայր վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Արտյոմ Հարությունյանն ու Տիգրան Խեչումյանը, ովքեր դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տեղամասի 1-04 ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես նշված հատվածում գազամատակարարումը դադարեցրել են և արդեն սկսել են վթարավերականգնողական աշխատանքներ կատարել։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+