102765 դիտում
22:41 30-09-2023
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. այսօր նրա ծննդյան օրն էր. շտապօգնության բժիշկներն էլ տեղում օգնություն են ցուցաբերել մահացածի քույրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Մհեր Մ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Մուշեղ Գ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11, Երևանի շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 06 բրիգադի անձնակազմի բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, ապա տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ազատ Սրապյանն ու Վարուժան Ենգիբարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:
Տեղում վաշտի հրամանատար Խաչիկ Հարությունյանը և ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանը Դ. Նիկողոսյանի հանձնարարականով վարորդի անվտանգությունն են պահում, քանի որ մահացածի հարազատները նրան էին փնտրում, իսկ 2 վիրավորներին, որոնց օգնություն են ցուցաբերել Երևանի շտապօգնության 06-ի բրիգադի բժիշկն ու բուժքույրը, եղել են հետիոտնի հետ, ովքեր, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացածի քույրերն են և նշելիս են եղել մահացածի ծննդյան տարեդարձը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություննների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Հենրիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+