33018 դիտում
18:05 04-10-2023
Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի նկուղում սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են 6 հատ տրատիլ և զինամթերք. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Աշոտ Հովհաննիսյան փողոցի 8/1 շենքի նկուղային հարկում համատիրության աշխատակիցները մաքրման աշխատանքներ կատարելիս պայթուցիկ նյութեր են հայտնաբերել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև սակրավորական խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Մարիամ Պողոսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են տարածք, սակրավորներն էլ նկուղային հարկում հայտնաբերել են 6 հատ տրատիլ (3 հատ 400, 1 200 և 2 հատ 75 գրամ), 4 կրակատար քուղ, 4 ծխագլանակ և բարութ։ Հայտնաբերվածը վնասազերծվել է:
Տեղում են եղել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացրել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+