211652_close_icon
views-count50201 դիտում article-date 16:31 29-06-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. ջրագիծ անցկացնելիս բանվորները հայտնաբերել են ռումբի նմանվող կասկածելի իր, ժամանել են փրկարարներն ու սակրավորները, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի 48/1 տան մոտակայքում բանվորները ջրագիծ փորելիս ռումբի նմանվող կասկածելի իր են հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ԱԻՆ սակրավորական խումբը, ինչպես նաև Արաբկիրի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի թիվ 2 խմբի հրշեջ փրկարարները՝ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ 

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ավետիք Պետրոսյանը, Նարեկ Մաթևոսյանն ու Տոնիկ Մանուկյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։ Սակրավորները կասկածելի իրը տեղափոխեցին անվտանգ վայր՝ հետագա ոչնչացման համար։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր