3061 դիտում
14:05 07-10-2023
«2015 թվականից Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվել է տոտալ անձնական կյանքի ներխուժում՝ բանկային, նոտարական գաղտնիք, գաղտնալսումներ, թվային խուզարկություններ, արտաքին դիտում»․ Ռուբեն Մելիքյան
«Երկուշաբթի օրը սկսվում է Արմեն Աշոտյանի գործով դատական վարույթը»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ: Նա կալանավորված է։ Ռուբեն Մելիքյանը փաստեց՝ հիմա ազգովի մտահոգված ենք Ադրբեջանի բանտերում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ճակատագրով, բայց նաև աչքաթող չպետք է անենք, որ բազմաթիվ հանրային գործիչներ քաղաքական պատճառներով անազատության մեջ են գտնվում Երևանի բանտերում։
Արմեն Աշոտյանի գործով ընդգծեց․ «ԵԺԿ քաղաքական ասամբլեայի բանաձևով ճանաչվել են ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայություն։ Մասնավորապես պահանջ է դրվել ազատ արձակել Արմեն Աշոտյանին։ Չմոռանանք, որ Արմեն Աշոտյանը նաև այլ քաղբանտարկյալներ նույնպես բանտերում են գտնվում Արցախի հետ կապված հարցով։ Փորձում էին իրենց գործունեությամբ կանխել այն աղետը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին և հետագա օրերին։ Իրենց հանրային գործունեության համար է, որ գտնվում են անազատության մեջ»։
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ 30-ից ավելի հատոր գործին ծանոթանալու ընթացքում նկատել են, որ անձամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվել է տոտալ անձնական կյանքի սահմանափակման գործառույթ, և այստեղ մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ․ «Ինչ գործիք առկա է մեր քրեական դատավարության օրենսգրքում գաղտնի քննչական գործողությունների մասով, մենք տեսնում ենք։
Այսինքն՝ տևական ժամանակ՝ սկսած 2015-ից բանկային, նոտարական գաղտնիք, գաղտնալսումներ, թվային խուզարկություններ, արտաքին դիտում։ Բաներ, որ անձը չի իմանում, որ իր նկատմամբ կատարվում է։ Այդ որոշումները դատարանը կայացրել է։ 2015-ից սկսած՝ բոլոր հեռախոսազրույցները, բոլոր հաղորդագրությունները․ այսինքն՝ տոտալ վերահսկողություն ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության փոխնախագահի նկատմամբ։
Տոտալ անձնական կյանքի ներխուժումից հետո մեղադրական եզրակացության մեջ տեսնում ենք զրո փաստ։ Կարևոր է ընդգծել, որ գործ ունենք քաղաքական գործչի հետ․ նրա անձնական նամակագրությունը, նրա շփումները նաև քաղաքական բովանդակություն ունեն։ Ընդորում, վարույթն իրականացնող մարմինը, որոշ դեպքերում ստանալով բացասական որոշում դատարաններից, երկու-երեք օր հետո նույն միջնորդությունը բերել են, և մեկ այլ դատավոր համաձայնություն տվել է։ Դատական երաշխիքները, որ անձի անձնական կյանքի անձեռնմխելիության մասով կան, զրոյացել են։ Այն, ինչ ցանկացել է ստանալ վարույթն իրականացնող մարմինը, ստացել է։ Կարող ենք ենթադրել, որ այս՝ քրեական անվան տակ քաղաքական հետապնդումը պատրվակ է դարձել տոտալ սքանավորման ենթարկելու ընդդիմադիր քաղաքական գործչի ամբողջ քաղաքական գործունեությունը՝ սկսած 2015-ից։
Իհարկե, հատկապես վերջին 5,5 տարիներն են կարևոր, երբ նա ընդգծված ընդդիմադիր գործունեություն էր իրականացնում, իշխող քաղաքական ուժի ընդդիմախոսների առաջին շարքում էր, միշտ եղել է ընդդիմախոս՝ հատկապես արտաքին քաղաքականության մասով, որը հանգեցրեց այն աղետին, որի մեջ հիմա գտնվում ենք»։

Նմանատիպ նյութեր
1315 դիտում
14:15 03-10-2024
Արմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան
2235 դիտում
13:02 12-06-2020
Խաղաղ հավաքների անհամաչափ, հակաիրավական, հակասահմանադրական տոտալ արգելքը պահպանվում է․ Ռուբեն Մելիքյան
985 դիտում
20:21 19-06-2023
Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց․ Ռուբեն Մելիքյան
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան