1297 դիտում
13:00 08-10-2023
Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ
Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ՝ հասկանալու համար նրանց ծրագրերն ու նպատակները իրենց բնակության վայրերում մշտական հաստատվելու և աշխատատեղերի հետ կապված։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Մեր կողմից առաջարկվելիք երկարաժամկետ ծրագրերն էականորեն տարբեր կլինեն կարճաժամկետ այս ծրագրեից, որոնք այս պահին իրականացնում ենք։ Այդ պատճառով առաջիկա օրերին մենք կհանդիպենք մարդկանց հետ` հասկանելու նրանց ծրագրերն ու նպատակները»,- ընդգծել է փոխվարչապետը։
Նրա խոսքով ՀՀ մասնավոր հատվածի շատ տնտեսվարողներ արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող արցախցիներին։ Պետությունը նաև ծրագրեր է մշակում փոխահատուցելու հայաստանյան բուհերի համապատասխան բաժիններում ուսումը շարունակել ցանկացող արցախցիների վարձավճարը։
Փախվարչապետը նաև տեղեկացրեց, որ այս պահին արդեն 50 հազարից ավելի արցախցի ունի բանկի քարտային հաշիվ և ստացել է պետական ֆինանսական աջակցություն և հիշեցրեց, որ աջակցությունը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով։

Նմանատիպ նյութեր
1330 դիտում
22:46 28-11-2023
Կաթողիկոսը ղպտի գործարարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները
1204 դիտում
16:30 03-12-2023
ՀՀԿ-ականները հանդիպել են Արցախից բռնի տեղահանվածների հետ
1312 դիտում
16:51 28-09-2023
Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը 70 հազար 500 է
Այս բաժնից
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1030 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը