211652_close_icon
views-count369195 դիտում article-date 21:33 08-10-2023

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում ինքնասպանություն է գործել տեղի ավտոպահեստամասերի առևտրով հայտնի 38-ամյա տղամարդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի տներից մեկում բնակիչը ծառից կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Վահրամ Ենգոյանը և Ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 38-ամյա Ռ. Մ.-ն է, ով տան բակում պարանով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Գյումրիում վայելում էր հարգանք: Բնութագրվում է դրական և հարազատներն ու նրան ճանաչողները զարմացած են, թե ի՞նչն է դրդել, որ նա դիմել է այդ ծայրահեղ քայլին: Նա Գյումրիում հայտնի էր, որպես ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր