211652_close_icon
views-count1069 դիտում article-date 14:22 12-10-2023

Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը

Ըստ World Population Review անկախ միջազգային կազմակերպության 2023 թվականի վարկանիշի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«World Population Review կազմակերպությունը կազմել է հանցավորության մակարդակն ըստ երկրների 2023 թվականի աղյուսակը։ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների մակարդակով զբաղեցրել է 9-րդ տեղը։ Այսինքն, մենք քրեածին իրավիճակի հետ կապված աշխարհի լավագույն երկրների ցանկում 9-րդ տեղում ենք»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության աշխատանքի որակը, որը, ըստ նրա, ազդել է հանցավորության ցածր աստիճանի վրա։

«Իհարկե, 9-րդ տեղը շատ բարձր ցուցանիշ է, բայց մեր նվազագույն պլանը պետք է լինի, որ այս ցուցանիշից չնահանջենք և ավելի լավ տեղեր զբաղեցնենք»,- ավելացրեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր