211652_close_icon
views-count8191 դիտում article-date 15:02 13-10-2023

Արթուր Չախոյանը շարունակաբար խեղաթյուրում է փաստերը՝ սեփական արարքը քողարկելու համար. փաստաբան Սոս Քարամյան

«Որպես Էդգար Կուչուկյանի շահերի ներկայացուցիչ, չէի ցանկանում, որպեսզի այս միջադեպը հրապարակվի, սակայն տեսնելով Արթուր Չախոյանի շարունակաբար փաստերի խեղաթյուրումը սեփական արարքը քողարկելու համար, արդյունքում իր կողմից կատարվածի ճիշտ որակման հետևանքվ արդեն իր ներկայացուցչի (ում անձամբ չեմ ճանաչում) գործունեության անաչառությունը կասկածի տակ դնելով նոր «անկողմնակալ» փաստաբան է փնտրում, որոշեցի հայտնել, որ այդ օրը Էդգար Կուչուկյանին են դանակահարել: 

Նա ունի բաց վնասվածք սրտի ձախ հատվածում, բացի դրանից Էդգար Կուչուկյանը ունի կողոսկրի կոտրվածք, թևերին ծակած տեղեր ամենայն հավանականությամբ էլի դանակով, նրան վիրահատել են, և գտնվում է Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ-ում. Արթուր Չախոյանի տարածած տեսանյութից ի սկզբանե հայտարարվում էր, որ իբր իրենց տեսանյութում երևացող անձը փորձել է շքամուտքում ծեծել, հետո արդեն պարեկների այցից հետո, Ա. Չախոյանը հայտարարում է, որ իր նկատմամբ մահափորձ է կատարվել»,- այս մասին ֆեսյբուքի իր էջում գրել է Էդգար Կուչուկյանի փաստաբան Սոս Քարամյանը: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր