1288 դիտում
14:13 15-10-2023
Եթե Իսրայելը Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսի, Իրանը կպատասխանի. Աբդոլլահիան
Իրանը շաբաթ օրը ուղերձ է փոխանցել Իսրայելին՝ ընդգծելով, որ չի ցանկանում ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմի հետագա սրացում, սակայն ստիպված կլինի միջամտել, եթե Իսրայելի գործողությունը Գազայում շարունակվի։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Axios-ին հայտնել է իրավիճակին տիրապետող երկու դիվանագիտական աղբյուր:
Axios-ը նկատում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի միջև կռիվը կվերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե Իրանը ներգրավվի ուղղակիորեն կամ անուղղակիորեն, օրինակ՝ Սիրիայում զինված խմբավորման միջոցով կամ աջակցելով լիբանյան «Հըզբոլլահ»-ի ցանկացած որոշմանը՝ ամբողջությամբ միանալու մարտերին:
Իրանի ուղերձն Իսրայելին է փոխանցվել ՄԱԿ-ի միջոցով. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Բեյրութում հանդիպել է Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի բանագնաց Թոր Վենեսլանդի հետ, հայտնում են նույն դիվանագիտական աղբյուրները:
Վեննեսլանդը խրախուսել է Ամիր Աբդոլլահյանին օգնել կանխել Գազայի և Իսրայելի հակամարտությունների տարածումը Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջան:Իրանի արտաքին գործերի նախարարը պատասխանել է, որ Իրանը չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի տարածաշրջանային պատերազմի և ցանկանում է փորձել օգնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող խաղաղ բնակիչների ազատ արձակմանը։
Սակայն միևնույն ժամանակ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանն ունի իր կարմիր գծերը։ Նա ասել է, որ եթե Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվի, և հատկապես, եթե Իսրայելը կատարի Գազայի հատվածում ցամաքային հարձակման իր խոստումը, ապա Իրանը, ըստ աղբյուրների, պետք է պատասխան տա:
Վենեսլանդը զանգահարել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբիին և այլ պաշտոնյաների և փոխանցել Իրանի ուղերձը, հայտնում են աղբյուրները։
Վեննեսլանդի գրասենյակը հաստատել է, որ նա շաբաթ օրը հանդիպել է Ամիր Աբդոլլահյանի հետ՝ ասելով, որ իրենք քննարկել են «պատանդներին ազատելու, լարվածության թուլացման և հակամարտությունն ավելի լայն տարածաշրջանում տարածումը կանխելու դիվանագիտական ջանքերը»:Իսրայելի վարչապետի աշխատակազմում հրաժարվել են մեկնաբանություններից: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ևս չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։
Ամիր Աբդոլլահյանը, որն ավելի վաղ հանդիպել էր «Հըզբոլլահը»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի հետ, շաբաթ օրը Բեյրութում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Իսրայելը պետք է «դադարեցնի Գազայում խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցագործությունները, քանի որ մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել»:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև վերջին մարտերը սկսվել են հոկտեմբերին 7-ին: Զոհվել է ավելի քան 1300 իսրայելցի և 2200 պաղեստինցի։

Նմանատիպ նյութեր
1087 դիտում
14:26 18-07-2014
Գազայի հատվածում ցամաքային մարտերի ընթացքում գրանցվել է 24 զոհ, 200 վիրավոր
1417 դիտում
09:08 13-11-2023
Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր 44 իսրայելցի զինվորական է զոհվել
Այս բաժնից
1267 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1144 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1195 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա