211652_close_icon
views-count31506 դիտում article-date 16:25 16-10-2023

Կողոպուտ՝ Երևանում. կասկածյալը ՌԴ քաղաքացի է, ով բացահայտ հափշտակել է 2500 ԱՄՆ դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ այդ օրը ժամը 17:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում մի քաղաքացի վիճաբանություն է ունեցել Երևանի բնակիչ՝ 59-ամյա Կ. Բ.-ի հետ, հարվածել, ապա, երբ նա ընկել է, բաճկոնի գրպանից բացահայտ հափշտակել է Կ. Բ.-ի մոտ եղած 2500 ԱՄՆ դոլարն ու դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության աշխատակիցները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է ՌԴ քաղաքացի Բ. Մ.-ն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Բ. Մ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով կողոպուտ կատարելու հանգամանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր