170499 դիտում
23:19 16-10-2023
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու քարով բարձված Зил-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ճանապարհի երթևեկելի գոտին ամբողջությամբ փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի և Зил 130 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը աղջիկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Աղջիկը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով Зил-ի վրա բարձված քարերը թափվել ու ամբողջությամբ փակել են ճանապարհի երթևեկելի գոտին: Зил-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Վասակ Ղազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Պարեկների մեծ թվով ժամանման պատճառը նրանում է, քանի որ դեպի Երևան ընթացող երթևեկելի գոտին ամբողջությամբ փակ է և պարեկները դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը և ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
Վթարի մասին Ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի, բաժնի պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+