211652_close_icon
views-count27991 դիտում article-date 14:04 17-10-2023

Ողբերգական դեպք՝ Երևանում. իր աշխատավայրում հայտնաբերվել է Հայաստանում ՌԴ Ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցչի դին. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արաբկիր շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մանուշյան փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանն ու ավագ քննիչ Հովհաննիսյանը:

Ոստիկաններն ու քննիչները Մանուշյան 72 հասցեի աշխատավայրում հայտնաբերել են ՌԴ քազաքացի՝ 37-ամյա Վյաչեսլավ Պանամարյովի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանում Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցիչն է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր