211652_close_icon
views-count1159 դիտում article-date 19:14 17-10-2023

Տեղի ունեցավ «Գեղարվեստի թարգմանության մրցույթի» փակման հանդիսավոր արարողությունը

Հոկտեմբերի 14-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ Հայաստանում 7-12 դասարանների բոլոր աշակերների համար մեկնարկած «Գեղարվեստի թարգմանության մրցույթի» փակման հանդիսավոր արարողությունը։

Մրցույթը  նվիրված էր բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին։ Մրցույթն իրականացվել էր՝ ներգրավելով Հայաստանի մարզերի բոլորը դպրոցները։

Միջոցառման հարյուրավոր ներկաների ցանկում էին Հայաստանի մարզերի դպրոցների ներկայացուցիչները՝ մասնակիցների ուսուցիչները, դպրոցի տնօրենությունը, մարզային համակարգողները, ժյուրիի անդամները։

«Գեղարվեստի թարգմանության մրցույթի» փակման հանդիսավոր արարողությունը բաղկացած էր մրցանակաբաշխությունից և համերգային ծրագրից, որի հյուրն էր երգիչ, երաժիշտ Գոռ Սուջյանը։

Մրցույթին մասնակցել են 987 աշակերտ Հայաստանի տարբեր մարզերից։ Այն անցկացվել է 2 փուլով։

Մրցույթի առաջին փուլում ընտրվեցին 26 հաղթողներ, ովքեր ստացան 100․000 դրամ դրամական մրցանակ։ Գլխավոր մրցանակակիրը հայտարարվեց փակման արարողության ընթացքում։

Գլխավոր մրցանակն էր 1․000000 դրամ կամ կրթաթոշակ Հայաստանի և Ռուսաստանի ցանկացած բուհում սովորելիս։ Լրացուչիչ՝ հաղթողի ուսումնական հաստատությունը կստանա նաև հատուկ մրցանակ (առաջին անհրաժեշտության խնդրի լուծում):

Գեղարվեստական թարգմանության մրցույթի հաղթող մասնակիցներն են՝

Գլխավոր հաղթող - մրցանակակիր՝

Իսախանյան Հայկ, Մեծամորի N 1 հիմնական դպրոց, Արմավիրի մարզ

 Հատուկ մրցանակի են արժանացել՝
 
Էլեն Սարգսյան,  Արցախ, Ստեփանակերտի Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց

Սահակյան Աշխեն, Արտաշատի ավագ դպրոց, Արարատի մարզ

Մարտիրոսյան Նարե, Աշտարակի N 2 հիմնական դպրոց, Արագածոտնու մարզ

Ասատրյան Ռուբիկ, Գավառի N 8 հիմնական դպրոց, Գերարքունիքի մարզ

Հովսեփյան Գայանե, Արփիի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզ

Աղամյան Անի, Կապանի N 2 ավագ դպրոց, Սյունիքի մարզ

Սաղաթելյան Ամալիա, Գյումրու տնտեսագիտական վարժարան, Շիրակի մարզ

Ստեփանյան Աննա, Նորավանի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ

Սարգսյան Ժենյա, Մայիսյանի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ

Ղուկասյան Նանե, Աբովյանի N 1 ավագ դպրոց, Կոտայքի մարզ

Գրիգորյան Մերի, Զովունու միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ

Առաքելյան Արտակ, Զովունու միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ

Թեմուրյան Սեդա, Իջևանի ավագ դպրոց, Տավուշի մարզ

Ալիխանյան Սյուզաննա, Կողբի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզ

Օհանյան Հարութ, Իջևանի N 5 հիմնական դպրոց, Տավուշի մարզ

Ապիցարյան Ռենե, Սպիտակի ավագ դպրոց, Լոռու մարզ

Դավթյան Ինգա, Սպիտակի ավագ դպրոց, Լոռու մարզ

Բուդաղյան Հայկ, Մեծ Այրումի միջնակարգ դպրոց, Լոռու մարզ

Մկրտչյան Արփինե, Օձունի N 2 միջնակարգ դպրոց, Լոռու մարզ

Տեր-Պողոսյան Ալեքս, Վանաձորի N 11 ավագ դպրոց, Լոռու մարզ

Այվազյան Արսեն, Երևանի N 117 հիմնական դպրոց

Ավդալյան Լևոն, Երևանի N 51 հիմնական դպրոց

Բաղդադյան Աննա, Երևանի N 112 ավագ դպրոց

Գրիգորյան Բեատրիս, Երևանի N 55 հիմնական դպրոց

Արարատյան Արինա, Երևանի N 117 հիմնական դպրոց

Ալեքսանյան Անգելինա, Ա. Հ. Երիցյանի անվան վարժարան, Երևան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր