211652_close_icon
views-count65951 դիտում article-date 21:59 18-10-2023

Արտառոց դեպք Արագածոտնի մարզում. 35-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ դպրոցի տնօրենը աշխատասենյակում շոյել է իր 13-ամյա դստեր մարմնի ինտիմ մասերը՝ փորձելով նրա հետ ինտիմ կապ հաստատել

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակչուհի 35-ամյա Գոհար Գ.-ն և հայտնել, որ իր 13-ամյա աղջիկը, ով սովորում է Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում, դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գոհար Գ.-ն հրավիրվել է ոստիկանության Թալինի բաժին, ով հայտնել է, որ դպրոցի տնօրենը պարբերաբար իր աղջկան կանչել է աշխատասենյակ, շոյել երեխայի մարմնի ինտիմ մասերը և փորձել երեխայի հետ ինտիմ կապ հաստատել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Թալինի բաժնում արդեն պարզել են տնօրենի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Թալինի բաժնում ձևակերպված փաստաթղթերն էլ փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր