211652_close_icon
views-count29370 դիտում article-date 11:12 27-12-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել, որի մասին ինքը նոր է իմացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 31-ամյա մի կին և հայտնել, որ այս տարվա օգոստոս ամսին Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Դ․ Ս․-ն Գայի պողոտա թիվ 19 հասցեի հետնամասում գտնվող այգու կիսաքանդ շինության ներսում սեռական հարաբերություն է ունեցել իր 13-ամյա դստեր հետ, որի մասին ինքը իմացել է երկու օր առաջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի քրեական ոստիկանների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դ. Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և ՆորՆորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր