28935 դիտում
11:23 20-10-2023
Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարը հետընթաց կատարելիս բախվել է գազատար խողովակին. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 3/19 հասցեի հարևանությամբ MAN մակնիշի բեռնատարը հետընթաց կատարելիս բախվել է գազատար խողովակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում հերթապահություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմինե Վարդանյանն ու Արայիկ Գևորգյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Բեռնատարի գազախողովակին բախվելու հետևանքով գազի արտահոսք է սկսվել, սակայն Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները ժամանակավորապես դարարեցրել են գազամատակարարումը, և հրատապ սկսվել են վթարավերականգնողական աշխատանքները:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+