211652_close_icon
views-count1042 դիտում article-date 14:25 20-10-2023

Բաքուն և Տաշքենդը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր

Ուզբեկստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Բուխարայում բանակցություններ են անցկացրել դեմ առ դեմ ձևաչափով, ինչպես նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ 

Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Դրանից հետո ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը»։

Նմանատիպ նյութեր