211652_close_icon
views-count868 դիտում article-date 18:16 20-10-2023

Իսրայելում գտնվող թուրք լրագրողին սպառնացել են

Գազայի հետ սահմանակից Իսրայելի Սդերոտ քաղաքից պաղեստինա-իսրայելական բախումները լուսաբանող թուրքական «CNN Türk»-ի թղթակից Ֆուլյա Օզթյուրքը հոկտեմբերի 20-ին Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն սպառնացել են: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նա մասնավորապես նշել է, որ ինչ-որ մեկը «02-21» քառանիշ հեռախոսահամարից զանգահարելով իրեն՝ խռպոտ ձայնով ասել է. «Իսրայելու՞մ ես: Զգույշ եղի՛ր, նորից եմ զանգելու»:

Ապա ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ տելեգրայման ալիքներով նաև իր նկարներն են հրապարկում, իր հետևորդներին հարցրել է. «Սա ի՞նչ է նշանակում»:
Նշենք, որ Ֆուլյա Օզթյուրքին մշտապես գործուղում են ռազմական գործողությունների թեժ կետեր։ Նա լուսաբանել է նաև արցախյան երկրորդ պատերազմը, ինչպես նաև արցախահայության բռնի տեղահանությունը։ 
 

Նմանատիպ նյութեր