47074 դիտում
23:21 20-10-2023
Խոշոր ավտովթար՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. «Սատանի կամրջի» հարևանությամբ «Նիվան» մոտ 200 մետր գլորվել ու կողաշրջված հայտնվել է անտառում՝ բախվելով ծառերին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հատվածում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել անտառում՝ բախվելով ծառերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայում վարորդից բացի ևս 1 ուղևոր է եղել, որոնք դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնություն են ստացել, ապա հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
Նմանատիպ նյութեր
9921 դիտում
18:09 08-06-2014
Լոռու մարզի «Սատանի կամրջի» մոտ «Զիլը» բախվել է «Ֆորդին», որը 200 մետր գահավիժել է անդունդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)