211652_close_icon
views-count841 դիտում article-date 09:22 21-10-2023

Բայդենը Նեթանյահուին կոչ է արել պաշտպանել Գազայի խաղաղ բնակչությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, սակայն ընդգծել է «պատերազմի օրենքները» հարգելու, այդ թվում՝ Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու կարևորությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Սպիտակ տանը հղումով։

«Նախագահը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքին և պատասխանատվությունը՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը՝ միաժամանակ ընդգծելով պատերազմի օրենքներին համապատասխան գործելու, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից սկսված հակամարտության կիզակետում հայտնված Գազայի խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու կարևորությունը», - ասված է Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հերթական հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի ու Իսրայելի առաջնորդները քննարկել են նաև Եգիպտոսից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարաման ծրագրերը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված անձանց ազատ արձակմանն ուղղված քայլերը։

Նմանատիպ նյութեր