211652_close_icon
views-count1042 դիտում article-date 13:12 14-04-2024

Իրանի հարձակումն անհաջող էր, դա Իսրայելի համար հաղթանակ էր. Բայդենը՝ Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա անհաջող էր, ինչը հրեական պետության համար հաղթանակ է դարձել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ըստ նրանց՝ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ հրեական պետությունն այս օրը կարող է հաղթանակ համարել, քանի որ Իրանի հարձակումն անհաջող էր։ 

Բայդենը հավելել է, որ Իսրայելի գործողությունները ցույց են տվել նրա «գերազանց ռազմական հնարավորությունները»։

Միևնույն ժամանակ Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև ասել է, որ Վաշինգտոնը չի մասնակցի Իրանի դեմ հարձակողական գործողություններին, հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։

Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Նմանատիպ նյութեր