40815 դիտում
16:57 21-10-2023
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. 72-ամյա վարորդը Opel Zafira-ով Թթուջուր գյուղի արագ սննդի կետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 72-ամյա Աշոտ Ղ.-ն, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Թթուջուր գյուղի 1-ին փողոցի 101 հասցեում գտնվող արագ սննդի կետի դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Մարիամ Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ճամբարակ» առողջության կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հեթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+