211652_close_icon
views-count1036 դիտում article-date 10:39 22-10-2023

Ռուստամ Բաքոյանը Բունդեսթագի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է եզդիական համայնքին մտահոգող մի շարք խնդիրների

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Բունդեսթագի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է եզդիական համայնքին մտահոգող մի շարք խնդիրների:

«Հայրենակիցներիս՝ եզդի համայնքի ներկայացուցիչներին մտահոգող խնդիրներ եմ բարձրաձայնել Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում։

Սինջարի ցեղասպանությունից փրկված եզդիները, ովքեր բնակություն են հաստատել Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, մտահոգություն ունեն, որ իրենց ետ կվերադարձնեն Իրաք, որի հետևանքով իրենք կբախվեն մի շարք խնդիրների․

1․ եզդի համայնքի ներկայացուցիչները կենթարկվեն ազատազրկման, քանի որ Եվրոպայում նրանք բարձրաձայնել են իրենց հետ կատարված անարդարությունները և տեղի ունեցածը,

2․ Իրաքում Իսլամական պետության ահաբեկիչները գտնվում են ազատության մեջ, և բնականաբար հազարավոր աղջիկներ և կանայք, ովքեր փախել են սեռական ստրկությունից, վերադարձի դեպքում վստահաբար ծանր հոգեկան ապրումների մեջ կընկնեն՝ իրենց բռնության ենթարկած անձանց տեսնելու դեպքում,

3․Սինջարում եզդիները չունեն ապրելու որևէ տեղ, քանի որ նրանց տները ավերված են, որևէ ենթակառուցվածք չի աշխատում, նրանց ուղարկելու են փախստականների ճամբար, որտեղ անմարդկային պայմաններ են։

Ի պատասխան՝ տիկին Ալտը խոստացել է իր ուշադրության կենտրոնում պահել վերը թվարկված խնդիրները»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա: 

Նմանատիպ նյութեր