979 դիտում
11:53 22-10-2023
Իրանը դատի կտա իսրայելցի պաշտոնյաներին «մարդկության դեմ հանցագործությունների» համար
Իրանի Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի ղեկավար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իսրայելի պաշտոնյաների դեմ դատական հայց կներկայացվի նրանց երկարամյա հանցագործությունների համար։ News.am-ի փոխանցմամբ՝ գրում է Mehr-ը։
Ղարիբաբադին ասել է, որ քրեական մեղադրանքներ կներկայացվեն Իսրայելի պաշտոնյաներին «մարդկության դեմ կատարած հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ցեղասպանական և այլ թշնամական գործողությունների համար»:
«Կհարուցվեն նաև այլ գործեր Իրանի ժողովրդի դեմ այս ռեժիմի պաշտոնյաների կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ, ինչպիսիք են գիտնականների սպանությունները և այլ ահաբեկչական գործողություններն ու դիվերսիաները», - հավելել է նա:
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ օտարերկրյա դատարաններում Պաղեստինին աջակցող անկախ փաստաբանների կողմից Իսրայելի դեմ ներկայացված բողոքների վերանայումը ևս մեկ գործունեություն է, որն իրականացվում է տարբեր երկրներում։
Նա նաև ընդգծել է «իսրայելական ռեժիմի հանցագործությունները փաստագրելու համար» իրավաբանական կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1147 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1036 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1066 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա