211652_close_icon
views-count1072 դիտում article-date 09:45 23-10-2023

Մակրոնը կայցելի Իսրայել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է երեքշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, այցելել Իսրայել։
Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատում իր աղբյուրին։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։

Նեթանյահուի գրասենյակի հրապարակած հաղորդագրության համաձայն` Ֆրանսիայի առաջնորդն ու Նիդեռլանդների վարչապետը երկուշաբթի և երեքշաբթի այցելելու են Իսրայել, որտեղ հանդիպումներ են ունենալու վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Նմանատիպ նյութեր