43175 դիտում
18:13 24-10-2023
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. պարեկը, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է դանակով և զենքի նմանվող առարկայով զինված, հրշեջների վրա հարձակվող տղամարդուն. նա կասկածվում է ավտոմեքենան հրկիզելու և հրշեջների աշխատանքը խոչընդոտելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի 13 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել են Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հրշեջները փորձել են մարել կրակը, մի տղամարդ՝ դանակով զինված, նախ կտրել է հրշեջ ավտոմեքենային միացված փողրակը, և խոչընդոտել ու արգելել է հրշեջների աշխատանքը:
Ի վերջո, պարեկներից մեկին հաջողվել է իր կյանքը վտանգելով մոտենալ դանակով և, ըստ նախնական տեղեկությունների, զենքի նմանվող առարկայով զինված տղամարդուն, հաջողությամբ վնասազերծել նրան, որից հետո ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների հետ նրան ձերբակալել ու տեղափոխել են ոատիկանության Մուշի բաժին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Ա. Ա.-ն է, ով հենց ինքն էլ կասկածվում է ավտոմեքենան հրկիզելու մեջ, իսկ նրան վնասազերծած պարեկը Արթուր Մհերյանն էէ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկ է, և սպասարկում է Ամասիա-Աշոցք վարչական տարածքները:
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+