211652_close_icon
views-count886 դիտում article-date 19:04 25-10-2023

Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները

Հոկտեմբերի 25-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հայտարարության մեջ պատրիարքարանը շեշտել է, որ Մերձավոր Արևելքի երկրներում տեղի ունեցողը հանգեցրել է բազմաթիվ մարդկանց ցավերի և ճակատագրերի խորտակման:

Պատրիարքարանն անընդունելի է համարել պատերազմի և հակամարտության ֆոնին կացարանների, սրբավայրերի, դպրոցների, հիվանդանոցների և ծերանոցների թիրախավորումը:

«Յուրաքանչյուր տարիքի մարդու կյանքի իրավունքի նկատմամբ գործադրված բռնություններն ընդունելն անկարելի է: Մենք մերժում և քննադատում ենք մարդուն ցավի ու արցունքի հասցնող և արդարացում չունեցող բոլոր նմանատիպ գործողությունները»,-ասվում է  հայտարարությունում:

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր հոկտեմբերի 17-ին՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ ձեռնարկված լայնմասշտաբ հարձակմամբ: 

Վերջին տվյալներով՝ Գազայում մահացածների թիվը կազմում է շուրջ 6000, իսկ վիրավորներինը՝ 17.000: Մահացածներից 2.360-ը երեխաներ են:

Նմանատիպ նյութեր