211652_close_icon
views-count1234 դիտում article-date 23:32 25-10-2023

Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքան իր էջում հայտնել է Բալայանը:

«Սիրելի՛ էրեբունցիներ, ինձ համար շատ պարտավորեցնող է ձեր կողմից ստացած վստահությունը, ուստի շարունակելու եմ իմ բոլոր ջանքերն ուղղել ի բարօրություն մեր վարչական շրջանի և ծառայել մեր ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։

 

Նմանատիպ նյութեր