211652_close_icon
views-count1027 դիտում article-date 10:40 26-10-2023

Դատարանի պաշտոնյայի հասցեին ոչ պատշաճ մեկնաբանության համար Թրամփը տուգանվել է 10 հազար դոլարով

Դատավորը պարզել է, որ Դոնալդ Թրամփը խախտել է չբացահայտելու մասին իր համաձայնությունը՝ լրագրողների հետ զրույցում դատարանի աշխատակցին «կողմնակալ» անվանելով։ Թրամփի պաշտպանական թիմը պնդել է, որ մեկնաբանությունն ուղղված է մեկ ուրիշին։

Չորեքշաբթի իր խարդախության գործով դատավարության ընդմիջման ժամանակ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է. «Այս դատավորը շատ կողմնակալ է, և նրա կողքին նստած է շատ կողմնակալ մարդ: Գուցե նույնիսկ շատ ավելի կողմնակալ, քան ինքը»։

Դատավոր Արթուր Էնգորոնը եզրակացրել է, որ խոսքը դատարանի գործավարի մասին է, հայտնում է Reuters-ը։ Նա դա անվանել է չբացահայտման մասին պարտավորության «կոպիտ» խախտում, որն արգելում է Թրամփին նվաստացուցիչ արտահայտություններ անել դատարանի պաշտոնյաների հասցեին: Դատավորը նախկին նախագահի նկատմամբ 10 հազար դոլար տուգանք է կիրառել։

Թրամփի պաշտպանությունը պնդել է, որ Թրամփի դիտողությունը վերաբերել է իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենին, որը ցուցմունք է տալիս քաղաքական գործչի դեմ։ Բայց Էնգորոնին չի համոզել այս փաստարկը և նա տուգանքը թողել է ուժի մեջ։ «Հետագայում դա չկրկնեք, այլապես ավելի վատ կլինի»,- ընդգծել է դատավորը։
Սա երկրորդ դեպքն է, երբ Թրամփը խախտում է չբացահայտելու իր խոստումը։ Անցյալ շաբաթ Էնգորոնը տուգանել է քաղաքական գործչին 5000 դոլարով այն բանի համար, որ նա չի հեռացնել դատարանի աշխատակցի մասին նվաստացուցիչ գրառումը իր նախընտրական վեբկայքից:

Նմանատիպ նյութեր