880 դիտում
15:34 26-10-2023
ԼՂ-ից Հայաստան տեղահանվածներին պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով հատկացվեց 1,1 մլրդ դրամ
ԼՂ-ից Հայաստան տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1,103.0 մլն դրամ գումար կհատկացվի ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար, որից Արագածոտնի մարզին՝ 108 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 50 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին` 250 մլն դրամ, Լոռու մարզին՝ 220 մլն դրամ, Կոտայքի մարզին` 234 մլն դրամ, Շիրակի մարզին` 30 մլն դրամ, Սյունիքի մարզին` 60 մլն դրամ, Վայոց ձորի մարզին` 50 մլն դրամ և Տավուշի մարզին` 101 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1,5 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 30 000 անձանց հոկտեմբերի ֆինանսական աջակցությունը տրամադրելու նպատակով՝ 40 000 դրամ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Նմանատիպ նյութեր
919 դիտում
12:23 23-11-2023
Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար
17368 դիտում
13:39 24-03-2022
4.1 մլրդ դրամ հատկացվեց ՔԿ-ի, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների «ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու համար»
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»