211652_close_icon
views-count994 դիտում article-date 15:15 23-02-2023

Բոլոր ծրագրերը 70-80 տոկոսով արված են. 19 համայնքներում 27 սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվեց 2,387 մլրդ դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բյուջեից գումար հատկացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է 2021-2022 թվականներին հստատված ծրագրերի համար 2023 թվականի բյուջեից 9 մարզերի համար հատկացնել 2 մլրդ 387 մլն դրամ հատկացնել, որը վերաբերում է 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է.

Արագածոտնի մարզի 2 ծրագրի համար՝ 209 մլն դրամ,

Արարատի մաարզի 5 ծրագրի համար՝ 827 մլն դրամ,

Արմավիրի մաարզի 5 ծրագրի համար՝ 273 մլն դրամ,

Լոռու մարզի 3 ծրագրի համար՝ 9 մլն դրամ,

Կոտայքի մարզի 3 ծրագրի համար՝ 176 մլն դրամ,

Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 256 մլն դրամ,

Վայոց Ձորի մարզի 1 ծրագրի համար՝ 26 մլն դրամ, Տավուշի մարզի 1 ծրագրի համար՝ 25 մլն դրամ,

Գեղարքունիքի մարզի 3 ծրագրի համար՝ 334 մլն դրամ:

«Գեղարքունիքում ունենք նաեւ 27 ծրագրեր, որոնց համար 207 մլն դրամ ենք հատկացնում: Սա մի քիչ տարբերվում է,  այս 27-ի համար դեկտեմբերին գումար հատկացրել էինք, բայց փաստաթղթային փաթեթների կամ շինարարական աշխատանքների ոչ պատշաճ վերջնական տեսքի համար մարզպետարանը չի վճարել: Հիմա բերվել  է պատշաճ տեսքի, հիմա հատկցնում ենք, որ այդ ծրագրերը նույնպես փակվեն»,-ասաց նախարարը:

Նա նկատեց, որ բոլոր ծրագրերը 70-80 տոկոսով արված են, մոտենում են ավարտական փուլին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրամասն թվարկեց բոլոր ծրագրերը:

Նմանատիպ նյութեր