211652_close_icon
views-count916 դիտում article-date 18:39 26-10-2023

Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև սահմանային անվտանգության քննարկում

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Իգդիր քաղաքում  հանդիպում է տեղի ունեցել Իգդիրի նահանգապետ Էլջան Թուրանի գլխավորած Թուրքիայի և սահմանային հանձնակատար, գնդապետ Բեհմեն Բաբաևի գլխավորած Նախիիջևանի Ինքնավար Հանրապետության պատվիրակությունների միջև։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հանդիպմանը քննարկվել են համատեղ սահմանների անվտանգությանը, ինչպես նաև այդ համատեքստում արդեն իսկ կատարված աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հանիդպման վերջում Բաբաևը Թուրանին է նվիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ նկարը: 

Նմանատիպ նյութեր