211652_close_icon
views-count913 դիտում article-date 19:35 26-10-2023

Վահան Քերոբյանը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական գործարար համաժողովին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական գործարար համաժողովին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներին, գործարար միջավայրին, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքային, լոգիստիկ և տեխնոլոգիական հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նախարարն իր խոսքում նշել է.

«Հայաստանն ակտիվորեն բարելավում է իր առևտրային կապերը մի շարք երկրների հետ՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել առևտուրը դեպի Մերձավոր Արևելք, Եվրոպա, Ասիա և Ամերիկա։ Մենք հավատարիմ ենք առևտրի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, խոչընդոտների վերացմանը և համագործակցության խթանմանը։ ՀՀ տնտեսությունը վերջին երեք տարվա ընթացքում կրկնապատկվել է, ինչի արդյունքում 2023թ-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 8 հազար դոլար»:

Համաժողովը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համագործակցությամբ։

Նմանատիպ նյութեր