1132 դիտում
17:23 16-10-2022
Վահան Քերոբյանը Հայ-բրիտանական բիզնես պալատի հետ քննարկել է բրիտանական մասնակցություն ունեցող ընկերությունների խնդիրները
Երեկ մասնակցել եմ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի և Էնթերփրայզ Արմենիայի կազմակերպած բիզնես ֆորումին, որտեղ ներկայացրել եմ Հայաստանի ներդրումային գրավչությունների մի փոքր մասը։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այնուհետև, Հայ-Բրիտանական Բիզնես Պալատի հետ քննարկել ենք բրիտանական մասնակցություն ունեցող ընկերությունների խնդիրները և հնարավորությունները։ Մի քանի ընկերություն օգտվում են կառավարության տնտեսության արդիականացման ծրագրից սարքավորումների սուբսիդավորման և բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի սուբսիդավորման ծրագրերից։
Հետո, Մանթաշյանց բիզնես ակումբի մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել ենք իրենց բիզնեսի մոտ եղած խնդիրները։
Հետո, Ռինդ գյուղում Noah wines հայկական գինիների շվեյցարացի հիմնադիր Յակուբ Շուլերի և տնօրեն Արսեն Մկրտչյանի հետ քննարկել ենք իրենց բիզնեսի զարգացման պլանները։ Ընկերությունն արդեն մոտ 70 հեկտար գինեմետ խաղողի այգիներ ունի Ռինդ և Աղավնաձոր գյուղերում, և արդեն ձեռնամուխ են եղել գինեգործարանի կառուցմանը։ Օգտվում են կառավարության գյուղատնտնեսական և այլ օժանդակության ծրագրերից։
Այնուհետև, Խաչիկ գյուղում հանդիպել եմ գյուղի բնակիչների հետ, քննարկել գյուղում գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական աշխատանքների հնարավորությունները։ Ներկայացրել եմ կառավարության սահմանամերձ համայնքներում բնակարանաշինության և տների վերանորոգման ծրագրերը»,- գրել է Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր
1610 դիտում
11:39 14-05-2021
Վահան Քերոբյանը պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
910 դիտում
19:35 26-10-2023
Վահան Քերոբյանը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական գործարար համաժողովին
2216 դիտում
10:59 30-07-2021
Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները
Այս բաժնից
637 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
718 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին