211652_close_icon
views-count829 դիտում article-date 19:41 24-01-2024

Վահան Քերոբյանը մասնակցել է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 24-ին մասնակցել է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովին։

Համաժողովի նպատակն էր համախմբել գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։

Միջոցառման ընթացքում քննարկվել են Ամունդիի ներդրումային տեսլականը 2024 թվականի համար, մակրոտնտեսական քաղաքականության զարգացումները Հայաստանում, արհեստական բանականության դերը կայուն ֆինանսների համար, աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Համաժողովի շրջանակում Վահան Քերոբյանը պատասխանել է լրագրողների հարցերին, տվել պարզաբանումներ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր