211652_close_icon
views-count1039 դիտում article-date 21:44 26-10-2023

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ավելի քան 20 փաստաթուղթ է ստորագրվել

Հոկտեմբերի 26-ին Բիշքեկում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների  խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է 22 փաստաթուղթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել  է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝  հանդիպման արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման, 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ 80-ամյակի  նախապատրաստման և տոնակատարության, հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության իրադարձությունների, գեոդեզիայի, քարտեզագրության, տարածական տվյալների բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության, վերականգնողական ծրագրերի և  ուրանի հանքարդյունաբերությունից տուժած տարածքների  վերականգնման վերաբերյալ։ Այդ թվում կան նաև փաստաթղթեր 2024 թվականին կամավորական շարժման տարվա անցկացման գործողությունների ծրագրի և ԱՊՀ առաջնության մասին։
Ստորագրվել է 9-ը փաստաթուղթ ֆինանսական աջակցության վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր