211652_close_icon

ՀՀ մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել

views-count1354 դիտում article-date 22:27 26-10-2023
ՀՀ մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ դրանք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։

Կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, համայնքային ներկայացուցչության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Նմանատիպ նյութեր