211652_close_icon

Թուրքիայի հետ հարաբերություններում մոտ ժամանակներս դրական տեղաշարժը չեմ բացառում. Ալեն Սիմոնյան

views-count985 դիտում article-date 17:14 27-10-2023
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ չի բացառում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դրական առումով տեղաշարժ կունենան մոտ ժամանակներում:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է խաղաղությանը, «միջանցքի» թեման այլևս ակտուալ չէ, իսկ խաղաղության մասին խոսակցություններն ակտիվացել են ոչ միայն Հայաստանի, նաև հարևան երկրի ղեկավարության կողմից:

«Ոչ մեկ որևիցե բան չի հանձնում: Կլինեն բաց ճանապարհներ, կլինի առևտուր, ՀՀ տնտեսությունը կզարգանա, և մենք վերջիվերջո կունենանք խաղաղություն: Ես, վարչապետի ելույթից, նաև վերջին տեղեկություններից եզրակացություն անելով, չեմ բացառում, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունը և սահմանը շատ հնարավոր է, որ դրական առումով ինչ-որ տեղաշարժ ունենա մոտ ժամանակներում»,-ասաց ԱԺ նախագահը:

Նմանատիպ նյութեր