211652_close_icon
views-count934 դիտում article-date 19:13 27-10-2023

Առողջապահության նախարարը և աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գերատեսչության պաշտոնատար անձինք ու աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:

Երևանի և մարզերի պոլիկլինիկաներում/ամբուլատորիաներում առկա է քառավալենտ պատվաստանյութը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել ցանկացողները, անկախ կցագրման վայրից, կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:
 

Նմանատիպ նյութեր