211652_close_icon
views-count856 դիտում article-date 21:12 27-10-2023

Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմն ընդունել է Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանին

Հոկտեմբերի 26-ին Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմն ընդունել է Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանին։

Նախարար Բիլստյոմն վերահաստատել է Շվեդիայի շարունական աջակցությունը Հայաստանին։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Շվեդիա երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները և ԵՄ շրջանակներում համագործացության խորացմանն առնչվող հարցեր։ Հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Դեսպանը նախարար Բիլստյոմին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Նմանատիպ նյութեր