211652_close_icon
views-count1375 դիտում article-date 22:06 27-10-2023

Օկուպացված Ստեփանակերտում և Իվանյանում Ադրբեջանը ժամանակավոր պարետներ է նշանակել

Օկուպացված Ստեփանակերտում, Իվանյանում, ինչպես նաև  Տերտերում Ադրբեջանը ժամանակավոր պարետներ է նշանակել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին կոլեգիայի նիստում ասել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը: Գրում է Tert․am-ը։

««Ազատագրված տարածքներում» ձեռնարկվել են անվտանգության և իրավակարգի ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցները, պահպանության տակ է վերցվել յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր շենք և ենթակառուցվածքային օբյեկտ»,- նշել է նա:

Օկուպացված Իվանյանի հրամանատար է նշանակվել գնդապետ Զաուր Նաբիևը,  Տերտերի շրջանի հրամանատար՝ գնդապետ Էլչին Գասիմովը, իսկ  օկուպացված Ստեփանակերտի հրամանատար՝ ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը:
Օկուպացված Ստեփանակերտում ստեղծվել է քաղաքային ոստիկանության բաժին:

Նմանատիպ նյութեր