211652_close_icon

Տարոն Մարգարյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել Երևանում և Հայանիստ գյուղում բնակվող շուրջ 10 բռնի տեղահանված արցախցիների ընտանիքներին. 168.am

views-count1567 դիտում article-date 23:32 27-10-2023
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար:

Այս մասին երեկ հայտարարել էր Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

168.am-ն այսօր խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի օգնականին հարցրեց՝ արցախցիների կոնկրետ ո՞ր կարիքների բավարարմանն է ուղղվել պատգամավոր Տարոն Մարգարյանի պարգևավճարը:

«Ստացված պարգևավճարի գումարով ֆինանսական աջակցություն է տրամադրվել Երևանում և Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ գյուղում բնակություն հաստատած շուրջ 10 բռնի տեղահանված արցախցիների ընտանիքներին»,- ասաց Տարոն Մարգարյանի օգնականը:

Նմանատիպ նյութեր