211652_close_icon
views-count2209 դիտում article-date 22:59 28-10-2023

Վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում. Արցախի նախագահ

Վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում, որը նաև մինչև ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, որովհետև դա նախատեսված էր հենց ռազմական գործողությունների սկսման ժամանակ օգտագործելու համար:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Մեր բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել է զորամասի պահեստում, չի պահպանվել անվտանգության տարրական կանոնները: Իրականացվում էր բենզինի ինքնուրույն դուրս բերում պահեստից: Այդ կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը, որը խլեց մեծ թվով կյանքեր: Մարդիկ փորձում էին հայթայթել բենզինի պաշարներ: 

Թեև մենք հայտարարում էինք, որ այս ռեժիմը գործելու է մինչև տարվա վերջ և բոլոր ցանկացողները պահովվելու են տրանսպորտով և տեղափոխվելու են Հայաստան:
Մեզ համար այդ դեպքը շատ ծանր է: Մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»:

Հարցին, թե կա՞ն այստեղ մեղավորներ  և ինչ է արվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, Արցախի նախագահը պատասխանեց. «Մեր ՔԿ-ի կողմից հարուցվել է քրեական գործ, այն հիմա փոխանցված է Հայաստանիօ ՔՊ զինվորական գլխավոր վարչություն: Ես կխնդրեի ՔԿ-ի ղեկավարությանը հետևողական լինել և պարզել այդ դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել բոլոր մեղավորներին և ենթարկել պատասխանատվության»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր