211652_close_icon
views-count1105 դիտում article-date 12:15 30-10-2023

«Շատ վտանգավոր վիճակում ենք». Ավինյանը՝ մետրոյում առկա խնդրի մասին

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ դեռևս անհրաժեշտ ֆինանսավորումը չեն ստացել, նշեց` արդեն վեց-յոթ ամսից ավել է` այս խնդիրը կա:

Նա պարզաբանեց` խոսքը 32 անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված գումարների մասին է. մոտ 400 մլն անհրաժեշտ է անվազույգերի և 200 մլն` ռելսերի համար:

«Արդեն 4-5 անգամ ներկայացրել ենք, որ կառավարությունը հաստատի նախագիծը: Դիտողությունները միայն ֆինանսների նախարարության կողմից են, տեղեկացրել են, որ այն հաշվարկել են 2024 թվի բյուջեում»,- ասել է Սեդրակյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, նշեց.
«Ունեցել ենք միջադեպ, բարեբախտաբար` առանց զոհերի, աշխատեք, որ նախագիծը սեղմ ժամկետներում ընդունվի, շատ վտանգավոր վիճակում ենք, բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում:

Եթե խոսքը հրատապության մասին է, այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»,- նշել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր